Իտալիայի իշխանություններն ավելի անհարմար են դարձնում չպատվաստված մարդկանց կյանքը՝ երկուշաբթի օրվանից արգելելով նրանց մուտքը ռեստորաններ, թատրոններ եւ թանգարաններ՝ նվազեցնելու կորոնավիրուսի տարածումը եւ խրախուսելու թերահավատներին պատվաստվել, հայտնում է AP-ը:

Իտալական ոստիկանությունը իրավասու է ստուգել, թե արդյոք ռեստորանների եւ բարերի այցելուներն ունեն «սուպերանցագիր», որը հաստատում է, որ նրանք կամ պատվաստված են, կամ վերջերս են ապաքինվել վիրուսից:

Իշխանությունները նաեւ պահանջ են ներկայացրել, որ «հիմնական» առողջական անձնագիրը, որը կարելի է ստանալ թեստի բացասական արդյունքի դեպքում, օգտագործվի տեղական տրանսպորտ նստելու եւ հյուրանոցներում գրանցման համար: