Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում առկա իրավիճակը», հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում առկա իրավիճակը»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Դոնֆրիդը վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ականապատ քարտեզների՝ ռազմագերիների հետ փոխանակումն անվանել է «դրական քայլ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։