Կանադայում սպառվում է «հեղուկ ոսկին»՝ թխկու օշարակը, գրում է BBC-ն։

Քվեբեկի թխկու օշարակ արտադրողները (QMSP) թողարկել են մոտ 22 միլիոն կգ պաշարները, ինչը կազմում է ընդհանուրի գրեթե կեսը: Ըստ QMSP-ի՝ աճող պահանջարկը եւ բերքի կրճատումը հանգեցրել են դեֆիցիտի։ Պաշարն օգտագործվել է 3 տարում առաջին անգամ։ 

Քվեբեկը՝ Կանադայի ֆրանսախոս նահանգը, արտադրում է աշխարհի թխկու օշարակի գրեթե երեք քառորդը:

Ըստ QMSP-ի՝ 2021 թվականին աշխարհում արտադրվել է 183 միլիոն կգ թխկու օշարակ, իսկ 60 միլիոն կգ ստացվել է Քվեբեկի անտառներից: 

Միեւնույն ժամանակ, ըստ QMSP-ի, թխկու օշարակի համաշխարհային վաճառքը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 36%-ով: