Տղամարդը կոկաինի հսկայական փաթեթ է հայտնաբերել ջրում` Ֆլորիդա-Քիսի մոտ: ԱՄՆ-ի սահմանապահ ծառայության ներկայացուցիչը The Miami Herald-ին հայտնել է, որ 30 կգ-ից ավել կշռող փաթեթը 1 միլիոն դոլար է գնահատվել:

Ֆլորիդա-Քիսի ջրերում նախկինում եւս նմանատիպ դեպքեր էին գրանցվել: Մարտին ջրասույզը լողացող հակ էր հայտնաբերել` ավելի քան 1.5 միլիոն դոլար արժողությամբ 25 պարկ կոկաինով: