Խորհրդարանի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը ընթացիկ քառօրյայի շրջանակում նախատեսում է շտապ քննարկումներ նախաձեռնել ռազմագերիների հարցի վերաբերյալ։ Այս մասին  Ազգային ժողովի դեկտեմբերի 7-ի նիստում ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նախաձեռնողները պահանջեցին կառավարության ղեկավարի, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչների եւ արտաքին գործերի նախարարության ղեկավարի մասնակցությունը։ Նշված պաշտոնյաները, ընդդիմադիրների կարծիքով, ուղղակի պատասխանատվություն են կրում գերիների ճակատագրի համար, ուստի նրանց մասնակցությունը եւ հանրության լայն շերտերին իրավիճակը ներկայացնելը պարտադիր են։