Մեքսիկայում հաշվարկով ամուսնությունից փախած անչափահաս աղջիկը հայտնվել է բանտում: 14-ամյա Անաելին պետք է ամուսնանար անցյալ երկուշաբթի Մեքսիկայի Գերերո նահանգում այն ​​բանից հետո, երբ նրա ընտանիքը կազմակերպված ամուսնության համար 9300 դոլար էր ստացել, հայտնում է Daily Beast-ը:

Աղջկա մայրը վերցրել էր գումարը` չնայած Մեքսիկայում պայմանավորված ամուսնություններն անօրինական են 2019 թվականից։ Սակայն աղջիկը փախել էր մինչ արարողության սկսվելը։

«Նա կարծում էր, որ կամուսնանալու է իր ավագ քույրը,- ասել է Աբել Բարերան՝ Գերերոյում գտնվող Թլահինոլանի մարդու իրավունքների կենտրոնի տնօրենը:- Նա երբեք չէր մտածել, որ դա կլինի, քանի որ անչափահաս է»:

Մեքսիկայում անչափահասների միջեւ պայմանավորված ամուսնությունները դեռեւս տարածված են գյուղական վայրերում, ասել է Բարերան՝ չնայած 2019 թվականի օրենքին: Ինչպես նշում է Daily Beast-ը, աղջիկը բնիկ միքսթեք ժողովրդի ներկայացուցիչ է:

Փեսայի ընտանիքը ոստիկաններին խնդրել է Անաելիի անհետանալուց հետո գտնել նրան։ Նրան բանտ են ուղարկել, հայտնում է Daily Beast-ը:

Անաելին պետք է ամուսնա կամ վերադարձնի փեսայի ընտանիքի կողմից հարսանիքի վրա ծախսած 2600 դոլարը: