Չինաստանը Միացյալ Նահանգներն կոչ է արել դադարեցնել Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերի այսպես կոչված «դիվանագիտական բոյկոտի» հրահրումը՝ հայտարարելով, որ Չինաստանը հակամիջոցների կդիմի, եթե ԱՄՆ-ը շարունակի համառել այս հարցում։ Այս մասին ասել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, տեղեկացնում է Սինհուան։

«Միացյալ Նահանգները պետք է լուրջ վերաբերվի Չինաստանի մտահոգությանը, ձեռնպահ մնա  սպորտի քաղաքականացումից եւ դադարեցնի Պեկինում ձմեռային Օլիմպիական խաղերի այսպես կոչված «դիվանագիտական բոյկոտի» հրահրումը, որպեսզի չազդի կարեւոր ոլորտներում երկու երկրների միջեւ երկխոսության եւ համագործակցության վրա»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ ձմեռային Օլիմպիական խաղերը քաղաքական ձեւամոլության եւ մանիպուլյացիաների բեմահարթակ չեն, եւ ամերիկացի քաղաքական գործիչների մշտական աղմուկը «դիվանագիտական բոյկոտի» մասին, չնայած նրանց չեն հրավիրում Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին, խախտում է Օլիմպիական խարտիան, վիրավորում չինացի ժողովրդին, եւ զուտ քաղաքական սադրանք է։