Հայոց մայրաքաղաքներից Անիում թուրքերը զբոսաշրջիկներին Անիով պտույտ տալու համար էլեկտրակառք են գործարկել։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝  Կարսի տուրիզմի վարչությունը Անիում զբոսաշրջիկների զբոսանքն ավելի կարճ դարձնելու նպատակով էլեկտրակառք գործարկելու տենդեր էր հայտարարել եւ արդեն հաղթողը կազմակերպում է պտույտներ Անիում սպիտակ էլէկտրակառքով։

Մոտ 100 հեկտար տարածք ունեցող Անիում էլէկտրակառքով հնարավոր է շրջել 30 րոպեում։ Այն կարող է տեղափոխել 5 անձի։

Նշենք,որ ժամանակին Հայոց մայրաքաղաք եղած Անիում ներկայում որեւէ ցուցանակի վրա չկա հայ կամ Հայաստան գրությունը եւ ամեն ինչ ներկայացվում է սելջուկյան ժառանգության տեսանկյունից։