Որեւէ մեկս գոհ չենք այս վիճակից եւ մեր աշխատանքի արդյունքը կլինի այն, երբ տեղի ունենա իշխանափոխություն, քանի դեռ սա չկա, միշտ կարելի է գնահատել, որ աշխատանքներն արդյունավետ չեն եւ դրա մեջ ճշմարտություն կա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, նա ասաց, որ ընդդիմությունը այդ ընտրություններին մասնակցել է երբեմն ՀՅԴ-ի միջոցով, երբեմն այլ ուժերի միջոցով, երբեմն սատարելով որեւէ ուժի, որն ունի հնարավորություններ. «ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք արձանագրել ենք ավելի քան կիսով չափ իշխող ուժի ձայների անկում: Մարդիկ հասկանում են, որ այն օրակարգը, որն առաջարկում է այս իշխանությունը, սպառնում է իրենց ֆիզիկական անվտանգությանը: Իրենց խաբել են խաղաղության դարաշրջանի հարցով, կոռուպցիայի, թալանի հարցով, խաբել են հայ-ռուսական հարաբերությունների հարցով՝ ասելով, թե ամեն ինչ կարգին է, բայց հակառակն է»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:

Նա նաեւ նկատեց, որ տարբեր տեղերում նախկին ՀՀԿ-ական տասովշիկներն աշխատում էին ՔՊ-ի օգտին. «Շատ սիմվոլիկ բան տեղի ունեցավ, նախկին իշխանությունների դեմ խոսող այս գործող իշխանությունը, որ ասում էր ՀՀԿ-ն վատն է, իրենք Ջերմուկում առաջադրել էին ոչ անհայտ օլիգարխի որդուն, որը ՀՀԿ-ական կարկառուն ներկայացուցիչներից էր»: