WhatsApp-ն օգտատերերին ավելի շատ հնարավորություններ կտա իրենց հաղորդագրությունները եւ դրանց տեւողությունը կառավարելու համար: Նրանք այժմ կկարողանան միացնել անհետացող հաղորդագրությունները լռելյայն եւ տարբեր տեւողությամբ:

«WhatsApp-ի օգտատերերն այժմ հնարավորություն կունենան լռելյայն միացնել անհետացող հաղորդագրությունները բոլոր նոր չաթերի համար: Եթե ​​այս պարամետրը միացված է, բոլոր նոր ինդիվիդուալ չաթերը, որոնք օգտատերը սկսում է, կվերանան ընտրված ժամանակից հետո: Մենք նոր պարամետր ենք ավելացրել խմբային չաթ ստեղծելիս, որը թույլ է տալիս միացնել այն ձեր ստեղծած խմբերի համար: Այս նոր գործառույթը կամընտիր է եւ չի փոփոխում կամ հեռացնում արդեն գոյություն ունեցող չաթերը:

Մենք նաեւ հաղորդագրությունների անհետացման երկու նոր տեւողություն ենք ավելացնում՝ 24 ժամ եւ 90 օր, ինչպես նաեւ գոյություն ունեցող 7 օր տարբերակը»,- ​​ասվում է WhatsApp-ի բլոգում։