Ես չէի ուզում Պանդորայի արկղը բացել, բայց առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստիպեց խոսել նախարար եղած տարիներին իր թույլ տված ստերի մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը և շեշտեց, որ հիշուղությունը շատ չփորփրելով  և առանց Google-ին դիմելու հիշել է Թորոսյանի երկու սուտ:

Նա հիշեցրեց, որ կորոնավարակի պիկի ժամանակ նախարար Արսեն Թորոսյանը լրագրողներին հեգնում էր, թե ինքը վարակված է կորոնավիրուսով և բոլորին վարակելու է. «Նա հայտարարում էր, որ կորոնավիրուսն այդքան վտանգավոր վիրուս չէ,  և դրա արդյունքում  մենք այսօր ունենք 7669 մահ: Ընդ որում այս վիճակագրական տվյալները, որոնք Արսեն Թորոսյանի պաշտոնավարման ժամանակ են ամփոփվել, տեղի են ունեցել մեծագույն սխալներով»:

Թովմասյանը փաստեց, որ Վիճակագրական կոմիտեի և Առղջապահության նախարարության տված մահվան վիճակագրական տվյալներն իրար հակասում են, քանի որ Առողջապահության նախարարությունը 700 քաղաքացու մահ չի գրանցել:

«Սուտ ասելը, թերևս, ինչ դուրս է եկել՝ Արսեն Թորոսյանը նեղություն չի քաշում»,-հայտնեց պատգամավորը և փաստեց, որ իր հրապարակած մահվան դեպքերի տարբերության մասով արդեն դատախազությունն ուսումնասիրություն է անում:

«Պետք է հասկանանք, թե Արսեն Թորոսյանի ստերն իրավական առումով ինչ հետևանք են ունենալու»,-հայտնեց Թագուհի Թովմասյանը: