Ճապոնացի միլիարդատեր Յուսակու Միեձավան դժվարությամբ է զսպում հուզմունքը Միջազգային տիեզերակայան թռիչքից մեկ օր առաջ՝ մինչ Լուսնի շուրջ Իլոն Մասկի SpaceX-ով ավելի հավակնոտ թռիչքը, որը նախատեսված է 2023թ., տեղեկացնում է Reuters-ը։

46-ամյա մագնատը եւ արվեստի ստեղծագործությունների հավաքորդը վերջին ամիսներին պատրաստվել է Մոսկվայի մոտ գտնվող տիեզերական կենտրոնում՝ առաջին տիեզերական զբոսաշրջիկը դառնալուց առաջ, որը կգտնվի ՄՏԿ-ում ավելի քան 10 տարի հետո։

Մաեձավան կթռչի ՄՏԿ «Սոյուզ» տիեզերանավով, որը մեկնարկելու է Բայկոնուրից (Ղազախստան) չորեքշաբթի, իր օգնականի՝ Յոզո Հիրանոյի, որը կվավերագրի ճամփորդությունը, եւ ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Միսուրկինի ուղեկցությամբ։

Բայկոնուրից իր 12-օրյա տիեզերական ճամփորդությունից առաջ ելույթ ունենալով՝ Մաեձավան ասել է, որ թռիչքը տիեզերք նրա մանկական երազանքն է։ «Ես հուզված եմ։ Ես ինձ տարրական դպրոցի սան եմ զգում, որը պատրաստվում է զբոսանքի»,- ասել է Մաեձավան մամուլի ասուլիսում։ «Ես չէի կարծում, թե կկարողանամ տիեզերք թռչել։ Բախտս բերել է, որ հնարավորություն ունեմ, եւ ես վերջապես իրականացրի իմ երազանքը»։

Միլիարդատերը վարում է իր մարզումների ժամանակագրությունը, այդ թվում սոցցանցերում ցուցադրել է սկաֆանդրը եւ պտույտը ցենտրիֆուգում եւ նպատակ ունի ավելին հրապարակել տիեզերքից։

Մաեձավան ասել է, որ ամբողջ ուժով փորձել է սովորել ռուսերեն, որպեսզի հաղորդակցվի մարզիչների հետ, եւ անհամբերությամբ սպասում է սուշի ուտելու հնարավորությանը, երբ վերադառնա Երկիր։

Մաեձավան կլինի նաեւ Լուսին SpaceX-ով թռիչքի առաջին մասնավոր ուղեւորը։

Միլիարդատերը, որը վաճառել է իր օնլայն-բիզնեսը Zozo (3092.T) մոդայի ոլորտում SoftBank-ին 2019թ., փնտրում է ութ մարդ, որոնք կմիանան իրեն 2023թ. Լուսին ճամփորդելիս՝ պահանջելով հայտատուներից անցնել բժշկական թեստեր եւ բուժզննումներ։

Մաեձավան Ճապոնիայի առաջին մասնավոր քաղաքացին է, որը լինելու է տիեզերքում 1990թ. ի վեր, երբ հեռուստալրագրող Տոյոհիրո Ակիյաման այցելել էր «Միր» տիեզերակայն։