Կոտայքի մարզում, դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել. ժամը 10:20-ի սահմաններում  ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս»  մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի հետեւանքով վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ: 

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  միջոցառումեր հանցագործություն կատարած անձի ինքնությունը, նրան և հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու  ուղղությամբ: