Ուղեւորությունների սահմանափակումները կարեւոր են, քանի դեռ ավելին հայտնի չէ օմիկրոն շտամի մասին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Սպանը, որը լքել էր պաշտոնը, փոխանցում է Reuters-ը։

Նոյեմբերի վերջին ԵՄ երկրները համաձայնել են ուղեւորությունների սահմանափակումներ մտցնել դեպի հարավաֆրիկյան յոթ երկրներ այն բանից հետո, երբ նրանք զեկուցել են կորոնավիրուսի՝ չափազանց վարակիչ համարվող օմիկրոն շտամի դեպքերի մասին։ 

«Քանի դեռ չենք պարզել ավելին, պետք է  շատ զգույշ լինենք, ուստի ճանապարհորդության սահմանափակումները կարեւոր են՝ Եվրոպա եւ Գերմանիա մուտքը նվազագույնի հասցնելու համար»,-ասել է Սպանը։

ԵՄ աղբյուրները նշում են, որ սահմանափակումները թուլացնելու ծրագիր չկա:

Ավելի վաղ առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարել է, որ ԵՄ բոլոր անդամ երկրները բախվել են համաճարակաբանական շատ բարդ իրավիճակի, որը հատկապես բարդանում է օմիկրոն շտամի ի հայտ գալով։