Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը չի կարելի կապել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում դեկտեմբերի 7-ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ունի իր ինքնիշխան տարածքը, որը պետք է պաշտպանել, այդ թվում եւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի միջոցով։ «Կարեւոր է նաեւ հաշվի առնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Կարգավորման հարցը սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին կապելը չի բխում Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից»,- ընդգծեց Կարապետյանը։