Հնդկաստանի արեւմտյան Մահարաշտրա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է դեռահասի, ով կասկածվում է հղի քրոջը գլխատելու մեջ։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ 19-ամյա աղջիկն առանց ընտանիքի համաձայնության ամուսնացել է տղամարդու հետ։ Նա թեյ էր պատրաստում եղբոր եւ մոր համար, երբ նրա վրա հարձակվել են մանգաղով։ Դրանից հետո դեռահասն ու նրա մայրը հանձնվել են ոստիկանությանը։

Ոստիկանները կասկածում են, որ նրանք նաեւ սելֆի են արել գլխատված կնոջ հետ։

Եղբորը ուղարկել  են անչափահասների կալանավայր, երբ նրա փաստաբանը հայտնել է, որ նա 18 տարեկանից ցածր է:

Միջադեպը տեղի է ունեցել Աուրանգաբադի շրջանում, հայտնում է BBC-ն։

Տուժածը փախել էր հունիսին եւ ամուսնացել իր սիրելիի հետ, քանի որ նրա ընտանիքը դեմ էր նրանց հարաբերություններին: Թեեւ նրանք երկուսն էլ պատկանում էին նույն կաստային, նրա ընտանիքը հավանություն չէր տալիս նրան, քանի որ տղայի ընտանիքը նրանցից աղքատ էր։