Ես պահանջում եմ Ալեն Սիմոնյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական ակտիվիստ Քրիստինե Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մասնակցությամբ հրապարակված տեսանյութին:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե նա այս տեսահոլովակից հետո հրաժարական չի տալիս,ապա դա նշանակում է , որ նա արտահայտում է իշխող ուժի ու անձամբ նիկոլ փաշինյանի հայացքները:

Նման տեսակետ արտահայտում է նաև ադրբեջանի իշխանությունը: Դա բազմիցս հնչեցվել է նրանց կողմից:

Սա միայն մեկ բան է փաստում, առանց աջ ու ձախ, ներկյումս Հայաստանում ադրբեջանական իշխանություն է»:

Հիշեցնենք՝ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»։

Լրագրողների նետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է նաև, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ. ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։