Ռուսթավի-Թբիլիսի ավտոճանապարհին Հայաստանից բեռնատարի վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին։ 

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Վթարի հետ կապված ավտոճանապարհի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։