Բուրունդիի մայրաքաղաք Գիտեգայում գլխավոր բանտում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 38 բանտարկյալ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավոր են։ 

Փոխնախագահ Պրոսպեր Բազոմբանզան չի նշել հրդեհի պատճառը։ Տեղի երկու բնակիչներ հայտարարել են, որ հրդեհը բռնկվել է լուսաբացից առաջ:

Զոհվածներից շատերը տարեց բանտարկյալներ էին։ Այս մասին Reuters-ին հայտնել է տեղի բնակիչներից մեկը: