Տղամարդը կրակ է բացել Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող բազմաֆունկցիոնալ կենտրոնում։ Իրավապահ մարմիններում ՏԱՍՍ-ին հայտնել են, որ, նախնական տվյալներով, մեկ մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել։

«Նախնական տեղեկություններով՝ կոնֆլիկտի արդյունքում, որը ծագել է պահակի՝ դիմակ կրելու խնդրանքից, այցելուն հանել է զենքը եւ սկսել է կրակել։ Արդյունքում մեկ մարդ մահացել է, մեկը՝ վիրավորվել», - ասել է աղբյուրը։