Ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի առաջին կնոջ՝ Ժոզեֆինային պատկանող երկու տիարաները աճուրդում վաճառվել են ավելի քան 760 000 դոլարով, փոխանցում է Reuters-ը։

19-րդ դարի սկզբի զարդերը՝ փորագրված թանկարժեք քարերով, աճուրդի են հանվել Sotheby's «Treasures» աճուրդի տանը։ 

«Սա հազվագյուտ նմուշ է, որը, ենթադրվում է, կրել է կայսրուհի Ժոզեֆինա Բոնապարտը»,-ասել է աճուրդի տան ոսկերչական բաժնի ղեկավար Քրիստիան Սփոֆորտը։ 

«Սա գեղեցիկ գլխազարդ է՝ անհավատալի սերդոլիկի քարերով, որոնք պատկերում են դասական տեսարաններ: Այս խորհրդանիշը շատ կարեւոր էր Ժոզեֆինայի եւ Նապոլեոնի համար այդ ժամանակաշրջանում… Հեղափոխությունն ավարտվեց, եւ Ժոզեֆինան եւ Նապոլեոնը ցանկանում էին կրկին բացահայտել իրենց դասական ոճով»,-նշել է Սփոֆորտը։