Ադրբեջանի եւ Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Յարդըմլինի շրջանի Տաշքենտ գյուղի մոտ ժամը 16:00-ին։ Սահմանապահները հայտնաբերել են երկու անհայտ անձի, ովքեր փորձել են խախտել պետական ​​սահմանը եւ ներթափանցել երկրի տարածք։ 

Նրանք հետապնդել են սահմանախախտներին եւ նախազգուշական կրակ բացել։ Վերջիններս չեն ենթարկվել եւ հրազենից կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել 2 ծանրոց եւ փորձել փախուստի դիմել դեպքի վայրից։

Սահմանապահների բացած կրակից սպանվել է սահմանախախտներից մեկը, երկրորդին հաջողվել է փախչել։

Դեպքի վայրում հայտնաբերված երկու փաթեթներում եղել է 4270 տուփ Marlboro, Kent, More  ծխախոտ։

Միջադեպի մասին տեղեկացրել են իրանական կողմին։