ՄԱԿ գերագույն դատարանի դատավորները երեքշաբթի օրը Ադրբեջանին պարտավորեցրել են պաշտպանել անցյալ տարի երկրի եւ հարեւան Հայաստանի միջեւ պատերազմի ժամանակ իր կողմից առեւանգված բոլոր գերիներին, կանխել հայերի դեմ ռասայական ատելության հրահրումը եւ պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի համար։

Հրահանգներն ընդունվել են Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ՄԱԿ Միջազգային դատարան ներկայացված մի քանի հայցերի քննարկման սկզբնական փուլում, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի համար անցյալ տարվա պատերազմին:

Դատարանը նաեւ երկու կողմերին պարտավորեցրել է «ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խորացնել կամ երկարացնել վեճը դատարանում կամ բարդացնել դրա լուծումը»։

Միջազգային դատարանի որոշումները վերջնական են եւ պարտադիր իրավական ուժ ունեն: