Ադրբեջանում մեկնարկել է «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց՝ երկրի ռազմաօդային ուժերի եւ ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խմբի մասնակցությամբ։

«Ադրբեջանի ՊՆ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ 2021 թվականի Անհատական գործընկերության գծով համագործակցության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 6-ին Ն. զորամասում մեկնարկել է «Օդային գործողություններ» թեմայով ուսումնական դասընթաց՝ երկրի ռազմաօդային ուժերի եւ Ռամշտայնում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խմբի մասնակցությամբ», - ասվում է Ադրբեջանի ՊՆ տեղեկատվության մեջ։

Դասընթացները ցուցումներ են տալիս ռազմաօդային ուժերի ստորաբաժանումների գործողությունները Օպերատիվ կարողությունների հայեցակարգի (ՕԿՀ) չափանիշներին համապատասխան կազմակերպելու, պաշտպանության ապահովման, անվտանգության միջոցառումների եւ այլնի վերաբերյալ: 

«Դասընթացները կտեւեն մինչեւ դեկտեմբերի 9-ը», - ընդգծում են վարչությունից։