Նոր սերնդի Kia Carens կոմպակտ մինիվենը կդառնա սերնդի չորրորդ մոդելը, որը Kia-ն կառաջարկի հնդկական շուկայում: Ընկերությունից հայտնել են, որ մոդելը ստեղծվել է՝ հաշվի առնելով ժամանակակից ընտանիքների աճող պահանջներն ու կարիքները։

Կոմպակտ եռաշարք նստատեղերով մինիվենը ստացել է ժամանակակից ռադիատորի վանդակաճաղ՝ ժամանակակից դիզայնով եւ LED օպտիկայով: Տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվել:

Սրահում տեղադրված է ֆուտուրիստական դիզայնով դիմային ​​վահանակ, որի կենտրոնում կա նավիգացիոն համակարգ եւ 10.25 դյույմանոց էկրան։

Նոր Kia Carens-ի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 16-ին Հնդկաստանում։ Հայտնի չէ՝ արդյոք մոդելը կհայտնվի այլ շուկաներում։