Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» եւ Սամվել Բաբայանի ղեկավարած «Ազատական» կուսակցությունները կոալիցիա կձեւավորվեն եւ կստանձնեն համայնքի կառավարումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց «Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու, Պեմզաշենի համայնքապետ Անանիկ Ոսկանյանը:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել էր ձայների  41. 61-ը, «Միասնական Արթիկ» դաշինքը՝ 23,38%, «Հանուն հանրապետության» կուսակցությունը՝ 13,73%, «Ազատական» կուսակցությունը՝ 11,92%։

Երկրորդ ամենաշատ ձայները ստացած քաղաքական ուժի՝ «Միասնական Արթիկ» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորում է Արթիկի գործող քաղաքապետ Մխիթար Վարագյանը: