Հոնկոնգի համալսարանը հրապարակել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի՝ էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ ստացված պատկերը։ Այս մասին ասվում է հետազոտողների հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Գիտնականները, այդ թվում՝ ախտաբաններն ու վիրուսաբանները, կարողացել են ստանալ կապիկի երիկամի բջիջների (Vero E6) միկրոլուսանկարը SARS-CoV-2-ի «օմիկրոն» շտամով վարակվելուց հետո։ 

Պատկերում երեւում է բջիջների վնասը՝ ուռած վեզիկուլներով, որոնք պարունակում են փոքր սեւ վիրուսային մասնիկներ։ Պատկերը խոշորացնելիս երեւում են վիրուսային մասնիկների ագրեգատներ՝ դրանց մակերեսին թագի ձեւով փշերով։