Առանձնատունը, որում նկարահանվել է 90-ականների «Տանը մենակ» կուլտային ամանորյա կատակերգությունը, Airbnb կարճաժամկետ վարձակալության ծառայության միջոցով վարձով է տրվել առնվազն մեկ ժամում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։  

Այն տանը, որտեղ երիտասարդ Քեւին ՄքՔալիսթերը մենակ պաշտպանվում էր երկու կողոպտիչներից, չորս հյուրի համար հասանելի է եղել երկու սենյակ: Վարձակալությունն առաջարկվել է մեկ օրով՝ դեկտեմբերի 12-ին, եւ արժեցել է 25 դոլար։ Մեկ ժամ էլ չի անցել, եւ ինչ-որ մեկն օգտվել է առաջարկից։ 

«Ներողություն,  ամրագրումն արված է, եւ այն այլեւս հասանելի չէ»,-ասվում է հայտարարության մեջ։ 

«Տանը մենակ» ֆիլմը թողարկվել է 1990 թվականին՝ Մաքոլեյ Քալկինի գլխավոր դերակատարմամբ։