2022-ի բյուջեում «եթե»-ի մակարդակով կա կանխատեսում Ամուլսարի հետ կապված. ուզում եմ ինձ հստակ ներկայացնեք կառավարության դիրքորոշումը՝ ո՞րն է կառավարության մոտեցումն Ամուլսարի հանքի հետ կապված, հանքը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դիմելով հարց տվեցլ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց. «Պետական բյուջեի մասին» օրենքում մենք ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի: Այնուամենայնիվ, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12-ամսյա ժամանակահատված դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործմանը»: