ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը վախենում է Bluetooth ականջակալներ օգտագործել, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով նրա երեք նախկին օգնականների խոսքերը։

Հարիսի բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ ցույց են տալիս, որ նա լարային ականջակալներ է օգտագործում:

Նրա նախկին աշխատակիցների խոսքով՝ փոխնախագահն արդեն երկար ժամանակ անլար ականջակալ չի օգտագործում: Հարրիսը կարծում է, որ Bluetooth ականջակալները վտանգ են ներկայացնում անվտանգությանը եւ դրանք կարող են գաղտնալսվել, ուստի նա նախընտրում է լարով անալոգը:

Նրա աշխատակիցներից մեկը նաեւ նշել է, որ 2016 թվականին, երբ նրանք միասին էին աշխատում, Հարիսը, անվտանգության նկատառումներից ելնելով, նախընտրում էր ձեռագիր նամակներ գրել, այլ ոչ թե` էլեկտրոնային փոստով: