Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4226-ով, մահացել է 53 մարդ։

Ըստ StopCov-ի պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում գրանցվել է վարակման 875 806 դեպք։

Միաժամանակ, վերջին 24 ժամվա ընթացքում բուժվել է 4091 մարդ, համավարակի սկզբից՝ 817963, մահացել է 12519 մարդ։

Օրվա ընթացքում կատարվել է 55130 թեստ, որից 33673-ը՝ հակագենի եւ 21457 ՊՇՌ թեստ։

Վարակվածների մասնաբաժինը թեստավորվածների թվում՝ մեկ օրվա ընթացքում՝ 7.67 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 8.31 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 7.96 տոկոս։

Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ 2 264 582 պատվաստում է կատարվել, որից 11 943-ը՝ վերջին 24 ժամում։

Կարանտինում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում՝ 6371, իսկ կորոնավիրուսային հյուրանոցներում՝ 1189։

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին։