Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կրկին առաջարկել է Ռուսաստանին եւ Ուկրաինային միջնորդ հանդիսանալ «լարվածության թուլացման» համար։ Այս մասին նա լրագրողներին հայտնել է ինքնաթիռում՝ Կատարից վերադառնալու ճանապարհին, փոխանցում  է ՏԱՍՍ-ը։

«Մենք շարունակում ենք հետեւել Ուկրաինայում եւ նրա անմիջական հարեւանությամբ տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը չաճի, իսկ կայունությունը տարածաշրջանում պահպանվի։ Մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել վերջին շաբաթների ընթացքում սրված լարվածությունը թուլացնելու եւ երկխոսություն հաստատելու համար»,-Թուրքիայի նախագահի խոսքն է մեջբերում Sabah-ը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան պատրաստ է դրան՝ «հանուն այս տարածաշրջանում խաղաղության»։

Թուրքիայի նախագահը նմանատիպ նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել նոյեմբերի 29-ին։