Այդ ականապատ քարտեզները Հայաստանը Ադրբեջանին տրամադրել է Դատարանի որոշման հրապարակումից երեք օր առաջ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի շրջանակներում բարձրացվել է նաեւ ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հարցը, եւ Բաքուն ներկայացրել է ականի պայթյունից զոհված քաղաքացիների անունները։