Տաջիկստանում ռազմական ենթակառուցվածքը կբարելավվի՝ ելնելով ՀԱՊԿ հավաքական ուժերի կոալիցիոն խմբավորումների շահերից, հայտարարել է կազմակերպության Ռազմական կոմիտեի (ՌԿ) նախագահ, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սահմանել ենք հետագա աշխատանքի ուղղությունները Տաջիկստանի Հանրապետության տարածքում ռազմական ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ՝ ի շահ ՀԱՊԿ հավաքական ուժերի կոալիցիոն խմբավորումների տեղակայման»,- ասել է Գերասիմովը՝ ամփոփելով ՀԱՊԿ բոլոր անդամների` չորեքշաբթի կայացած հանդիպման արդյունքները։ 

Գլխավոր շտաբի պետի խոսքով՝ «Ռազմական կոմիտեի նիստի դրված նպատակներն իրականացվել են, եւ արդյունքները կնպաստեն հավաքական անվտանգության համակարգի ամրապնդմանը եւ տարածաշրջանային կայունության պահպանմանը»։

Տաջիկստանի եւ Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակը հատկապես մտահոգում է Ռուսաստանին եւ տարածաշրջանի մյուս երկրներին՝ Քաբուլում թալիբների իշխանության գալու համատեքստում։