Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիները հարցաքննվել են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը։

Նա նշեց, որ  նախաքննություն է ընթանում եւ կան տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն։

Նշենք՝ Հայաստան վերադարձածներն են՝

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,

Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գեվորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թեւոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։