Հայաստանի մարզերի զգալի մասում դեկտեմբերի 9-ին գիշերը եւ առավոտյան սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին` հյուսիս-արեւմտյան է` 2-5 մ/վրկ: Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում է թաց ձյուն, առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0 +2, վաղը ցերեկը՝ +8 +10։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +1 +6,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2 -5, ցերեկը՝ +2 +6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ +7 +9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2 -6, ցերեկը՝ +2 +4,

Լոռիում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +6 +11,

Տավուշում գիշերը՝ +1 +6, ցերեկը՝ +8 +13,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +1 +3,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0 +3, ցերեկը՝ +7 +10,

Արարատում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +8 +11,

Արմավիրում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +8 +11,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ +1 +3,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +6 +8,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +10 +15,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2 +3, ցերեկը՝ +8 +13,

Լեռնային Ղարաբաղ՝ գիշերը՝ +2 +6, ցերեկը՝ +10 +15։