Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն եւ զարգացում» (ԱԶԿ) եւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (ԺՀԿ) պատգամավորների միջեւ։

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԺՀԿ-ի պատգամավոր Էրքան Այդընը խորհրդարանի նիստին ներկա ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցրել է, թե ինչու է նա օգտագործել հայտնի թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազի ինքնաթիռը, ով փախել էր երկրից փողերի լվացման մեջ մեղադրվելուց հետո եւ այժմ կալանքի տակ է Ավստրիայում:

Սոյլուն ընդդիմադիր պատգամավորին մեղադրել է ստելու մեջ, ինչից հետո ԱԶԿ-ի եւ ԺՀԿ-ի պատգամավորների միջեւ բանավոր վիճաբանություն սկսվեց, որը վերաճեց ծեծկռտուքի։ Խորհրդարանի նիստն ընդհատվել է: