ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին այսօր ԱԺ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նվիրեց ամերիկացի հայտնի գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Փոլ Սամուելսոնի «Economics» գիրքը։ Քերոբյանը ներկա չէր։

Արթուր Խաչատրյանը հիշեցրեց Քերոբյանի խոստումների մասին։ Մասնավորապես, խոսքը տնտեսական աճի մասին է։ «Մի քանի ամիս առաջ Քերոբյանը 2021թ. արդյունքում կանխատեսեց ՀՆԱ–ի երկնիշ աճ, ապա ավելի ուշ հստակեցրեց, որ խոսքը անվանական տնտեսական աճի մասին է։ Սակայն անվանական ՀՆԱ աճը տնտեսական աճ չէ։ Այն կախված է գնաճից  և ՀՆԱ-ի դեֆլյատորից։ Որքան մեծ է դեֆլյատորը, այնքան մեծ է անվանական աճը։ Այսինքն՝ որքան բարձր են գները կայուն տնտեսական աճի պայմաններում, այնքան ավելի լավ կլինի իրավիճակը։ 1% իրական տնտեսական դա 10% դեֆլյատոր է կամ 11% տնտեսական աճ։ Իսկ եթե իրական տնտեսական աճը կազմի 1%, իսկ գնաճը`20%, ապա այդ դեպքում տնտեսական աճը կլինի 21%»,-պարզաբանեց Խաչատրյանը։

Դրանից հետո նա քերոբյանին նվիրեց Սամուելսոնի «Economics» գիրքը։