Կալիֆոռնիայի Սան Դիեգոյում 25 տարվա մեջ առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի ափ նետված կաննիբալ ձուկ են հայտնաբերել, հայտնում է Fox News-ը։

Երեքշաբթի, նոյեմբերի 30-ին, Լա Հոյա լողափին 1,2 մ երկարությամբ նշտարաձեւ ձուկը հանձնվել է Սքրիփսի օվկիանոսագիտական ինստիտուտին՝ հետագա ուսումնասիրության համար: Այս տեսակի վերջին ձուկը 1996 թվականին է հայտնաբերվել։

Ինստիտուտի աշխատակից, դոկտոր Էլան Պորտներն ասել է, որ նշտարաձեւ ձկները կաննիբալի համբավ ունեն, սակայն իրենց ցեղակիցներին ուտում են միայն այն արարածները, որոնց երկարությունը հասնում է մեկ մետրի։ Նա հավելել է, որ ձկների այս տեսակը համարվում է հերմաֆրոդիտ՝ նրանք ունեն ինչպես իգական, այնպես էլ արական վերարտադրողական օրգաններ, որոնք միաժամանակ արտադրում են կենսունակ սեռական բջիջներ։

Պորտների խոսքով՝ գիտնականները չգիտեն, թե կարող են արդյոք այս ձկները ինքնուրույն բազմանալ, թե՞ սերնդի շարունակման համար նրանց մեկ կամ մի քանի զուգընկերներ են անհրաժեշտ: Պարզ չէ նաեւ՝ նշտարաձեւ ձկներն առանձին են են ապրում, թե վտառում։