«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի յոթերորդ սերնդի Ուսուցիչ-առաջնորդ Սեդա Մխիթարյանին շնորհվեց հերոս և գիտելիքի ջատագով, «Ոսկե արծիվ» շքանշանակիր, «Արցախի հերոս» Ալեն Մարգարյանի հիշատակին նվիրված կրթաթոշակ՝ Շիրակի պետական համալսրանի Հումանիտար գիտությունների ու արվեստի ֆակուլտետի, Հայոց լեզվի և գրականության մասնագիտություն ծրագրում ուսանելու համար։

Մեր բոլորի Ալենը զոհվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց հավերժ անմահացավ մեր սրտերում։ Նա համարում էր, որ կրթությունն ամեն ինչի հիմքն է, հավատում էր, որ որակյալ կրթության միջոցով մենք կարող ենք բացահայտել մեր երեխաների ողջ ներուժը, որն էլ վաղվա Հայաստանի կերտման գրավականն է։

Ցավոք սրտի Ալենը չհասցրեց իր գաղափարները կյանքի կոչել։ Այսօր մենք ևս մեկ անգամ վերհիշում ենք մեր հերոսին, և նրա հիշատակը վառ պահելով, կրթաթոշակ հանձնում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչ-առաջնորդ Սեդա Մխիթարյանին իր ուսումը մագիստրատուրայում շարունակելու համար։

«Մենք ավելի քան համոզված ենք, որ մեր զոհված զինվորներից յուրաքանչյուրը ուներ ավելի լավ ապագայի պլաններ։ Այդ ապագան իրականություն դարձնողները այսօրվա աշակերտներն են։ Ուստի մենք պետք է նրանց ապահովենք որակյալ կրթություն ստանալու հնարավորություններով։ Հենց այս գաղափարին հետևելով՝ Ալեն Մարգարյանի անունով, բայց բոլոր զինվորների անունից, կրթաթոշակ ենք հատկացնում Սեդա Մխիթարյանին»,- ասաց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Նառա Մագթաղյանը

«Թո՜ղ Ալենի լույսը փարոս դառնա մեր գալիք սերունդների համար, և թո՜ղ կրթությունը լուսավորի նրանց ճանապարհը»,- հավելեց Ալենի մայրը՝ Նազելի Տերտերյանը։

Ալենը անասելի կարևորում էր ուսուցչի աշխատանքը։ Տիկին Նազելիի խոսքերով Ալենը, լինելով ընդամենը մեկուկես ամսվա զինծառայող, արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն էր դասավանդում իր զինծառայակիցներին, իսկ սփյուռքից եկած մեր հայրենակիցներին էլ օգնում էր իրենց հայերենը կատարելագործել:

Կրթաթոշակի շահառու Սեդա Մխիթարյանը այս տարվա սեպտեմբերից անգլերեն է դասավանդում Արարատի մարզի Սիս համայնքում։ Տարիներ առաջ Սեդան «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշակերտների շարքում էր, սովորում էր Լոռու մարզի Քարինջ համայնքի դպրոցում։ Այսօր Սեդան արդեն իր օրինակով ցանկանում է իր աշակերտներին ցույց տալ, որ նրանք նույնպես կարող են փոխել մյուսների կյանքը։ «Այն օրվանից ի վեր, երբ իմացա կրթաթոշակի մասին, ավելի մեծ պատասխանատվությամբ եմ մտնում դասարան և ավելի մեծ խանդավառությամբ կատարում Ուսուցիչ-առաջնորդի իմ առաքելությունը», - ասաց Սեդան։