Ֆրանսիայի իշխանությունները ստուգում են 2018 թվականին սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալված տղամարդու ինքնությունը։   

Հալեդ Ալոթայիբի անունով տղամարդը մեկն է այն 26 մարդկանցից, ովքեր հեռակա կարգով դատվում են Թուրքիայում։

«Նրա ինքնությունը ճշտելու գործընթաց է ընթանում։ Հուսով ենք, որ շուտով պարզաբանումներ կստանանք»,-լրագրողներին ասել է կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։

Աթալը հաստատել է, որ տղամարդը կալանավորվել է Ինտերպոլի օրդերի հիման վրա։ 

Փարիզում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ձերբակալվածը «գործի հետ կապ չունի» եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել նրան։  

Այժմ Ստամբուլում 26 սաուդցիներ հեռակա կարգով դատվում են սպանության գործով։ Ալոթայբին նաեւ այն 17 մարդկանցից մեկն է, ում նկատմամբ 2018 թվականին ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել սպանության մեջ դերի համար։