Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքում առավել թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը որեւէ ուժի հետ կոալիցիա չի կազմի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ, դաշինքի առաջին համար Մամիկոն Ասլանյանը։

«Սա Ազգային ժողովի տարբերակը չէ, որտեղ անհրաժեշտ է կայուն մեծամասնություն, այստեղ պետք է պարզ մեծամասնությունը ձայների, կքվեարկենք, կերեւա՝ ով ինչ նկատռում ունի քաղաքի ապագայի վերաբերյալ։ Քվեարկությունից հետո մենք աշխատանքային հարաբերությունները կառուցելիս կհասկանանք, որ թիմի հետ ինչ աշխատանքային հարաբերություններ ենք կառուցում»,- նշեց Ասլանյանը։

33 հոգանոց ավագանու կազմում դաշինքը կունենա 15 մանդատ։

«Ակնկալում ենք, որ մյուս ուժերից պետք է քվեարկեն, հաշվի առնելով ընտրությունների հռետորաբանությունը, եւ այն որ ես առավելագույն ձայներ ստացած դաշինքի ղեկավարն եմ։ Կարծում եմ՝ ժողովրդի տված քվեին մեր ավագանու անդամները եւս պետք է վերաբերվեն մեծ պատասխանատվությամբ»,- ասաց Մամիկոն Ասլանյանը։