Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն հինգշաբթի, դեկտեմբերի 9-ին՝ Վիեննայում, հայտնել է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան։

«Բանակցությունների յոթերորդ փուլը կշարունակվի հինգշաբթի օրը՝ Վիեննայում՝ մայրաքաղաքներում եւ մայրաքաղաքների միջեւ խորհրդակցություններից հետո»,- Twitter-ում հայտնել է բանակցությունների նախագահ Էնրիկե Մորան։ «Կլինի Համատեղ հանձնաժողովի նիստ եւ մի շարք երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ»։