Քիչ առաջ ավարտվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հանդիպումը՝ Ադրբեջանում գտնվող գերիների ու անհետ կորած զինծառայողների հարազատների հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ ֆեյսբուքյան էջից:

«Հանդիպմանը մասնակցել են հարազատներից 10 հոգի, այդ թվում՝ զինծառայողների մայրեր: Հանդիպումն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Համաձայն պայմանավորվածության՝ այլ մանրամասներ չեն ներկայացվում»,- նշված է հաղորդագրությունում: