Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 9-ին շարունակում է իր հերթական նիստերի աշխատանքը:

Օրակարգում ընդգրկված է 24 հարց: Նախօրդ երկու օրերին խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով, նաեւ տեղի է ունեցել կառավարության հետ հարցուպատասխանը:

Երեկ ԱԺ-ում ՔՊ խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Եղիշե Սողոմոնյանին:

Նշենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում են մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին,

-              «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին

-              «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին