Առնվազն 10 երեխա է տուժել Ճապոնիայի կենտրոնական Հիգաշիուրա քաղաքում մանկապարտեզի երեխաների խմբի վրա ավտոմեքենայի վրաերթի հետեւանքով, հայտնում է Asahi թերթը։

Երեխաները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց, նրանց մոտ թեթեւ վնասվածքներ են ախտորոշվել։ Բացի այդ, հոսպիտալացվել է 70-ից 80 տարեկան ավտոմեքենայի վարորդը, ով գանգատվել է վատառողջությունից։ Ոստիկանության աշխատակիցները հետաքննություն են սկսել դեպքի պատճառները պարզելու համար։

Վերջին տարիներին Ճապոնիայում տարեց վարորդների մասնակցությամբ միջադեպերի թիվն աճել է։ Այս առնչությամբ տեղի ոստիկանությունը հորդորում է կամովին հրաժարվել վարորդական իրավունքից՝ իրենց կարողություններում անվստահության դեպքում։
Yomiuri թերթի տվյալներով՝ հինգշաբթի Ճապոնիայում երեխաներին վրաերթի ենթարկող մեկ այլ ավտոմեքենա է եղել։
Երկրի կենտրոնական մասում գտնվող Կիկուգավա քաղաքում ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ դպրոցականների, ինչից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ոստիկանները նրան որսալու օպերացիա են սկսել։ Միջադեպի հետեւանքով չորս դպրոցականների մոտ թեթեւ վնասվածքներ են ախտորոշվել, նրանց կյանքին վտանգ չկա։