Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհից դեպի Վեդի–Արարատ քաղաքի ճանապարհի Ոսկետափ գյուղի սկզբնամասում բախվել են Mitsubishi Colt և Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Վեդու բժշկական կենտրոն:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Արարատի մարզի ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:  ՜

Կայքի տեղեկություններով՝  մահացածը 45-50 տարեկան կին էր: