ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 8-ին Սպիտակ տան դիմաց ամերիկացի լրագրողներին պատմել է, թե ինչ է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է CNN-ը։
Բայդենն ասել է, որ Պուտինը շատ է հարցրել նրանց մասին՝ մատնացույց անելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Դրանից հետո նրան հարցեր են տվել, իսկ կադրերում ծիծաղ է լսվել։ ԱՄՆ նախագահը ստիպված է եղել ժեստերով հանգստացնել լրագրողներին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների շփումը կառուցողական է եղել, սակայն արդյունավետության տեսանկյունից «ցանկալի էր ավելին»։
Դեկտեմբերի 7-ին Պուտինն ու Բայդենը երկժամյա դռնփակ բանակցություններ են անցկացրել՝ կենտրոնանալով ուկրաինական ճգնաժամի վրա։ Պետությունների ղեկավարների բանակցություններն անցել են դեմ առ դեմ։ Պուտինը հանդիպման սկզբում ժպիտով դիմավորել է Բայդենին։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ «ուրախ է նրան կրկին տեսնելու համար»։