ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, հանրապետական կոնգրեսական Յանգ Քիմի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունից։

Դեսպան Մակունցը և կոնգրեսական Քիմը քննարկել են Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։ Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության և կայունության վերականգնմանն ուղղված ջանքերը։

Դեսպան կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։ Դեսպան Մակունցն ընդգծել է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների անվերապահ հայրենադարձության անհրաժեշտությունը։