Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահե Դավթյանն ազատվել է Արմավիրի փոխմարզպետի պաշտոնակատարի պաշտոնից:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Վահե Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»: